Ֆիլոֆրոսինե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլոֆրոսինե (լատին․՝ Philophrosyne), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 15 ժամանակավոր անվանումը, ինչպես նաև անվանվում է Յուպիտեր LVIII[1][3]:
Աոեդե (Յուպիտեր LVIII, S/2003 J 15) Philophrosyne | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,5[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 22 721 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,0932[2] |
Սիդերիկ պարբերություն | 699,676 օր[2] |
Թեքվածություն | 141.813° (խավարածրի հարթության նկատմամբ) 141.776° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,1×1013 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Ֆիլոֆրոսինեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 22 721 000 միլիոն կմ հեռավորության վրա, 699,676 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 141.813° խավարածրի հարթության նկատմամբ (141.776° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,0932 է[1][2]։
Ֆիլոֆրոսինեն պատկանում է Պասիֆեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 22,8 - 24,7 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը 144,5° - 158,3° միջակայքում։
Արբանյակը այլևս չէր դիտարկվել հայտնաբերման պահից, և երկար ժամանակ համարվում է կորսված[4][5][6][7], մինչև 2017 թվականը երբ այն վերստին հայտնաբերվեց[8]։
Արբանյակի անունը տրվել է 2019 թվականին, այն անվանվել է Հունական դիցաբանության կերպար Ֆիլոֆրոսինեի անունով, ով հանդիսանում էր Հեփեստոսի և Ագլայայի դուստրը և Զևսի թոռնուհին։ Անվանումը ընտրվել է Twitter-ում անցկացված քվեարկության արդյունքում[9][10][11]։