Ֆինտինա Ալբեի միջադեպ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆինտինա Ալբեի միջադեպ կամ Ֆինտինա Ալբեի կոտորած (ռումիներեն՝ Masacrul de la Fântâna Albă), ողբերգություն, որ տեղի է ունեցել 1941 թվականի ապրիլի 1-ին Ուկրաինայի ԽՍՀ-ի Ֆինտինա Ալբե գյուղի մոտակայքում։ Ռումինիայի ու Մոլդովայի իշխանությունների հայտարարությամբ մոտ 3,000 մարդ, որոնք փորձել են անցնել ԽՍՀՄ և Ռումինիայի պետական սահմանները, սպանվել են խորհրդային սահմանապահների կողմից։ Պետական անվտանգության կոմիտեի արխիվներում նշվում է միայն 48 սպանվածի մասին, սակայն ռումինական իշխանությունները, հիմնվելով վկաների ցուցմունքների վրա, պնդում են բազմաթիվ զոհերի մասին, որոնց հետ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը դաժան հաշվեհարդար է տեսել և զանգվածաբար ձերբակալել ու արտաքսել է[1][2]։