իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանչեսկո Ռոկկա (իտալ.՝ Francesco Rocca, ծնվել է 1954[1] թվականի օգոստոսի 2-ին Սան Վիտո Ռոմանոյում, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, ով հանդես է եկել իտալական Ռոմայում և Իտալիայի ազգային հավաքականում։
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Իտալացի | ||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Մականուն | Կավասակի | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1954 (70 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սան-Վիտո-Ռոմանո, Իտալիա | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 179 սմ | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 72 կգ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | Պաշտպան | ||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ռոկկայի ծննդավայրը Հռոմից հեռու է 40 կմ, նա իր ամբողջ ֆուտբոլային կարիերան՝ սկսած 1972-ից մինչև 1981 թվականները, նվիրել է մեկ թիմի՝ մայրաքաղաքային Ռոմային։ Նրան Ռոմայում անվանում էին «Կավասակի», ի պատիվ ճապոնական մոտոցիկլ արտադրող ընկերության, հաշվի առնելով ֆուտբոլիստի արագությունը[2]։ Ռոմայի կազմում անցկացրել է 163 հանդիպում, որից 141-ը Սերիա A-ում, 22-ը Իտալիայի գավաթի խաղարկությունում, չխփելով ոչ մի գնդակ։ 1974-ից 1976 թվականներին հանդես է եկել Իտալիայի հավաքականում, որտեղ անցկացրել է 18 հանդիպում և դարձել է 1 գոլի հեղինակ ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում[3]։ 26 տարեկան հասակում ստացավ լուրջ վնասվածք և ստիպված թողեց մեծ ֆուտբոլը։
Որպես մարզիչ Ռոկկային հաջողվեց Իտալիայի Օլիմպիական հավաքականին 4-րդ տեղը պարգևել Ամառային Օլիմպիական խաղեր 1988-ում։ [4] Նրա օրոք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում իտալացիները հասան մինչև եզրափակիչ։ Մրցաշարից հետո նա դարձավ Իտալիայի Մ-20 տարեկանների թիմի մարզիչ և վերջիններիս առաջնորդեց դեպի Մ-20 Աշխարհի գավաթ 2009։
Ֆրանչեսկո Ռոկկան համարվում է Ռոմայի «Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստներից մեկը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.