Ֆրանսերեն Վիքիպեդիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.՝ Wikipédia en français), Վիքիպեդիա բազմալեզու և ազատ հանրագիտարանի ֆրանսերեն տարբերակն է։
Արագ փաստեր Ֆրանսերեն Վիքիպեդիա Wikipédia en français, URL՝ ...
Ֆրանսերեն Վիքիպեդիա Wikipédia en français | |
---|---|
URL՝ | fr.wikipedia.org |
Կոմերցիոն՝ | Բարեգործական |
Կայքի տիպ | Ցանցային հանրագիտարան |
Գրանցում | Ոչ պարտադիր |
Լեզու | Ֆրանսերեն |
Սեփականատեր | Վիքիմեդիա Հիմնադրամ |
Աշխատանքի սկսում | մարտի 23, 2001 թ. |
Հոդվածների թիվ՝ | 2 607 454 |
Էջերի թիվ՝ | 13 032 460 |
Խմբագրումների թիվ՝ | 214 097 296 |
Գրանցված մասնակիցներ՝ | 4 910 979 |
Ակտիվ մասնակիցներ՝ | 17 159 |
Ադմինիստրատորներ՝ | 146 |
Խորություն: | 262.6 |
Փակել
Բացվել է 2001 թվականի մարտին։ Այն Վիքիպեդիայի բաժինների մեջ հոդվածների թվով չորրորդն է (անգլերեն, գերմաներեն և հոլանդերեն բաժիններից հետո)։ 2007 թվականի մայիսի 28-ին հոդվածների թվաքանակը հասավ կես միլիոնի, իսկ արդեն 2010 թվականի սեպտեմբերի 21-ին հատեց 1 միլիոնի սահմանը։ Ընդհանուր և օրական խմբագրումների քանակով բաժինը երրորդն է։
Բացի Ֆրանսիայի և նրա արտասահմանյան տարածքների՝ Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսներում և Ֆրանսիական Գվիանայի, Ֆրանսերեն Վիքիպեդիան ունի հսկայաթիվ խմբագրողներ այնպիսի ֆրանկախոս երկրներից, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Շվեյցարիան, Մարոկկոն, ինչպես նաև մի շարք նախկին ֆրանսական գաղութներ Աֆրիկայում։