Ֆրանս-պրուսական պատերազմ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանս-պրուսական պատերազմ կամ Ֆրանս-գերմանական պատերազմ (գերմ.՝ Deutsch-Französischer Krieg, ֆր.՝ Guerre franco-allemande), հաճախ Ֆրանսիայում անվանում են 1870 թվականի պատերազմ (19 հուլիս 1870 – 10 մայիս 1871) կամ Գերմանիայում որպես 70/71, հակամարտություն Նապոլեոն III-ի գլխավորությամբ Ֆրանսիական երկրորդ կայսրության և գերմանական պետությունների Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի միջև, որոնց առաջնորդում էր Պրուսիայի թագավորությունը։ Հակամարտության պատճառը Պրուսիայի հավակնություններն էին ընդարձակել Գերմանիայի միավորումը և Ֆրանսիայի անհանգստությունը, որ Եվրոպայում ուժերի հավասարակշռությունը կփոխվի հօգուտ Պրուսիայի։ Որոշ պատմաբաններ համոզված են, որ Պրուսիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկը անուղղակիորեն սադրեց Ֆրանսիայի հարձակումը, որը պատասխան էր հարավային գերմանական անկախ պետությունների` Բադենի, Վյուրթեմբերգի, Բավարիայի և Հեսե-Դարմշտատ միավորմանը Հյուսիսգերմանական կոնֆեդերացիայի ներքո, որոնց առաջնորդը Պրուսիան էր, մինչդեռ մյուս պատմաբանները նշում են, որ Բիսմարկը չի պլանավորել ոչինչ, և ամեն ինչ տեղի ունեցավ նրա կամքից անկախ։ Այնուամենայնիվ բոլորը համոզված են, որ Բիսմարկը չէր կարող չիմանալ, թե ինչին կհանգեցնի գերմանական պետությունների միավորումը[2]։
Թվական | 19 հուլիս 1870 – 28 հունվար 1871 |
---|---|
Մասն է | Գերմանիայի միավորման պատերազմների մաս |
Վայր | |
Արդյունք | Գերմանիայի հաղթանակ
|
Հակառակորդներ | |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
1870 թվականի հուլիսի 16-ին Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեց Պրուսիայի դեմ պատերազմ հայտարարելու օգտին և ռազմական գործողությունները սկսվեցին երեք օր անց։ Գերմանացիները իրականացրին զորահավաք շատ ավելի արագ, քան ֆրանսիացիները և արագորեն ներխուժեցին հյուսիսարևելյան Ֆրանսիա։ Գերմանական զորքերը թվով անհամեմատ շատ էին, ավելի լավ վարժեցված և ավելի արդյունավետ էին օգտագործում ժամանակակից տեխնոլոգիաները, մասնավորապես երկաթգիծը և հրետանին։
Արևելյան Ֆրանսիայում գերմանացիների մի շարք արագ հաղթանակների կիզակետերը դարձան Մեցի պաշարումը և Սեդանի ճակատամարտը, որտեղ Նապոլեոն III-ը գերի ընկավ, իսկ Երկրորդ կայսրության բանակը ջախջախիչ պարտություն կրեց։ Ազգային պաշտպանության կառավարությունը հռչակեց Երրորդ հանրապետություն սեպտեմբերի 4-ին Փարիզում և շարունակեց պատերազմը ևս հինգ ամիս։ Գերմանական զորքերը կռվեցին և հաղթեցին ֆրանսիական նոր բանակներին Ֆրանսիայի հյուսիսում։ Փարիզի պաշարումից հետո մայրաքաղաքը ընկավ 1871 թվականի հունվարի 28-ին և հեղափոխական ապստամբությունը Փարիզի կոմունա անվանմամբ եկավ իշխանության երկու ամսով, մինչև դաժանորեն ճնշվեց Ֆրանսիայի կանոնավոր բանակի կողմից 1871 թվականի մայիսի վերջին։
Գերմանական պետություններըը հռչակեցին իրենց դաշինքի մասին, որպես Գերմանական կայսրություն՝ Պրուսիայի թագավոր Վիլհելմ I գլխավորությամբ։ 1871 թվականի մայիսի 10-ի Ֆրանկֆուրտյան հաշտության պայմանագրով Գերմանիային անցավ Էլզասը ամբողջությամբ և Լոթարինգիայի մի մասը, որը դարձավ կայսերական տարածք Էլզաս-Լոթարինգիա (Reichsland Elsaß-Lothringen) անվամբ։ Գերմանիայի միավորումը և Ֆրանսիային պարտության մատնումը փոխեց ուժերի դասավորվածությունը Եվրոպայում և Օտտո ֆոն Բիսմարկը ձեռք բերեց մեծ հեղինակություն միջազգային հարաբերություններում հաջորդ երկու տասնամյակում։ Ֆրանսիայի պահանջները Էլզասի-Լոթարինգիայի հանդեպ և ֆրանս-բրիտանական հարաբերությունների լավացումը դարձան Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը։