Ֆրենսիս Բրեթ Հարթ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրենսիս Բրեթ Հարթ (անգլ.՝ Francis Bret Harte) (օգոստոսի 25, 1836(1836-08-25)[1][2][3][…], Օլբանի, ԱՄՆ[4][5][1] - մայիսի 5, 1902(1902-05-05)[1][2][6], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), ամերիկացի գրող։ Եղել է ոսկեխույզ։ 1870-ական թվականներին մեկնել է Եվրոպա։ «Կալիֆոռնիական պատմվածքներ» (1857-1871) շարքում պատկերել է ոսկի որոնողների կենցաղն ու բարքերը։ Ռոմանտիկ և սենտիմենտալ գրականության ներկայացուցիչներին ուղղված սրամիտ պարոդիաներում («Շատ հակիրճ շարադրված վեպեր», 1867) հանդես է եկել որպես ռեալիզմի կողմնակից։ Հրատարակել է «Մռնչացող ճամբարի ճակատագիրը» (1868), «Ինչպես Սանթա Քլաուսը եկավ Սիմփսոնի բարը» (1872), «Մլիս» (1860, հայերեն հրատարակությունը 1910 թվականին) գրքերը, «Գաբրիել Կոնրոյ» (1875-1876) վեպը, «Թենքֆուլ Բլոսսըմ» (1877) վիպակը և այլն։
Ֆրենսիս Բրեթ Հարթ անգլ.՝ Francis Bret Harte | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Francis Brett Hart |
Ծնվել է | օգոստոսի 25, 1836(1836-08-25)[1][2][3][…] |
Ծննդավայր | Օլբանի, ԱՄՆ[4][5][1] |
Վախճանվել է | մայիսի 5, 1902(1902-05-05)[1][2][6] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, լրագրող, գրաշար, դրամատուրգ և արձակագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | The Luck of Roaring Camp?, The Outcasts of Poker Flat?, Tennessee's Partner?, The Idyl of Red Gulch? և What the Chimney Sang? |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Bret Harte Վիքիպահեստում |