Ֆրիդրիխ Դյուրենմաթ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրիդրիխ Ռայնհոլդ Դյուրենմաթ (գերմ.՝ Friedrich Reinhold Dürrenmatt, հունվարի 5, 1921(1921-01-05)[1][2][3][…], Կոնոլֆինգեն, Շվեյցարիա[1] - դեկտեմբերի 14, 1990(1990-12-14)[4][3][5][…], Նևշատել, Շվեյցարիա[6]), ականավոր շվեյցարացի գերմանագիր գրող, դրամատուրգ։
Ծնվել է | հունվարի 5, 1921(1921-01-05)[1][2][3][…] |
---|---|
Ծննդավայր | Կոնոլֆինգեն, Շվեյցարիա[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 14, 1990(1990-12-14)[4][3][5][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Նևշատել, Շվեյցարիա[6] |
Գերեզման | Նյոշատելի Դյուրենմաթ կենտրոն[7] |
Մասնագիտություն | դրամատուրգ, գրող, նկարիչ, սցենարիստ, բանաստեղծ և գծանկարիչ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Ցյուրիխի համալսարան և Բեռնի համալսարան |
Ժանրեր | պիես և արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Ֆիզիկոսներ, Ծեր կնոջ այցը, Կասկած, Դատավորը և նրա դահիճը, Մինոտավրոսի բալլադը, Վտանգավոր խաղ, Գրավ. Ռեքվիեմ դետեկտիվ վեպի համար և Der Doppelgänger? |
Անդամակցություն | Ժամանակակից լեզվի միություն[8] և Լեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Լոտի Դյուրենմաթ և Շարլոտա Կեր |
Զավակներ | Ռութ Դյուրենմաթ, Պետեր Դյուրենմաթ և Բարբարա Դյուրենմաթ |
Friedrich Dürrenmatt Վիքիպահեստում |
Ցյուրիխի և Բեռնի համալսարաններում ուսանել է բանասիրություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ։ Առաջին դրամատիկական գործերից են՝ «Կույրը» (1948), «Հռոմուլոս Մեծ»-ը (1949)։ Համաշխարհային հռչակ է ձեռք բերել «Պարոն Միսիսիպիի ամուսնությունը» (1952), «Հրեշտակը իջնում է Բաբելոն» (1954), «Ծեր կնոջ այցը» (1956), «Ֆիզիկոսներ» (1962) պիեսներով։ Արձակ գործերից աչքի են ընկնում «Դատավորը և նրա դահիճը» (1950-1951, հայերեն թարգմանությունը 1969), «Խոստում» (1958) վեպերը, «Քաղաք» (1952) պատմվածքների ժողովածուն, «Վթար» (1956, հայերեն թարգմանություն 1965) պատմվածքը։
Դյուրենմաթի աշխատանքները պարունակել են նաև պարոդիայի և գրոտեսկի հատկանիշ։ Գեղագիտական հայացքները շարադրել է «Թատրոնի պրոբլեմները» (1955) տեսական գրքում։
Արժանացել է Մոլիերյան (1957), Շիլլերյան (1959), Նյու-Յորքի քննադատների (1959) միջազգային գրական մրցանակներին։
«Վթար»-ի բեմականացումը և «Ֆիզիկոսներ» պիեսը ներկայացվել են հայկական հեռուստատեսությամբ։