1992 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
1993 թ. NBA-ի դրաֆթը տեղի է ունեցել 1992 թվականի հունիսի 24-ին՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի վարչակենտրոն Պորտլենդ քաղաքում։ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները, նախապես բաշխված վիճակահանությամբ տրված ընտրության իրավունքներով, ընտրեցին երիտասարդ սիրողական և պրոֆեսիոնալ բասկետբոլիստների՝ Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։
Առաջին ընտրության իրավունքը երկրորդ տարին անընդմեջ հասել էր «Օռլանդո Մեջիք» ակումբին, որն ընտրեց Շաքիլ Օ'Նիլին՝ Լուիզիանայի նահանգային համալսարանից։