2005 թ. NBA դրաֆթ
From Wikipedia, the free encyclopedia
2005 թ. NBA դրաֆթը տեղի ունեցավ 2005 թվականի հունիսի 24-ին՝ Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդենի» թատրոնային մասում։ Պաշտոնական ցուցադրումը կատարվել է ESPN սպորտային հեռուստաալիքով՝ տեղական ժամանակով երեկոյան ժամը 7։ 30-ին։ Այս դրաֆթում Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) ակումբները նախօրոք որոշված վիճակահանությամբ տրված հերթականությամբ ընտրեցին սիրողական բասկետբոլիստների՝ ամերիկյան համալսարաններից, ինչպես նաև բասկետբոլիստների աշխարհի այլ անկյուններից։ NBA-ը հայտարարեց, որ ԱՄՆ-ից կան 49 համալսարանի և ավագ դպրոցի բասկետբոլիստ-թեկնածուներ, իսկ այլ երկրներից՝ 11։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս դրաֆթը դարձավ վերջինը՝ ավագ դպրոցից բասկետբոլիստներ ցուցակագրելու առումով։ Լիգայի և խաղացողների ներկայացուցչության միջև կնքվեց կոլեկտիվ համաձայնագիր, որում ասվում էր, որ ԱՄՆ-ի ավագ դպրոցներում հանդես եկող ցանկացած ազգության մարզիկ, ով հանդես է գալիս նաև դպրոցի սպորտային հավաքականում, կարող է մտնել դրաֆթ, եթե միայն դրաֆթի օրվա ժամանակահատվածում լրացել է նրա 19-ամյակը։