SARS-CoV-2 (կորոնավիրուս)
From Wikipedia, the free encyclopedia
COVID-19 (ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության[1]), ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, առաջին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ (COVID-19)[2][3][4][5]։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել[6]։
Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ամբողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։ Ընդհանուր առմամբ, Չինաստանի իշխանությունները սահմանափակել են 14 քաղաքների մուտքն ու ելքը[7][8]։ Վիրուսը գրանցվել է Չինաստանի վարչական կազմավորումների մեծ մասում[9]։
Հունվարի 22-ին վիրուսի բռնկման կապակցությամբ տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի արտահերթ նիստը։ Հունվարի 23-ին ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեիսուսը հայտարարել է, որ ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեն համակարծիք է, որ նոր կորոնավիրուսի բռնկումն առանձնակի վտանգ չի ներկայացնում, որի պատճառով հանրային առողջապահության բնագավառում առայժմ արտակարգ միջազգային դրություն չի հայտարարվում[10][11][12][13]։
Փետրվարի 24-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվել վիրուսով կրկնակի վարակվելու մասին[14]։
Մարտի 11-ին ԱՀԿ-ն աշխարհում հայտարարեց կորոնավիրուսի համավարակ[15]։
COVID-19-ը հասել է ընդհանուր՝ 199 երկիր և 1 միջազգային փոխադրամիջոց (Diamond Princess ճամփորդանավը, որը կանգ է առել Ճապոնիայի Յոկոհամա քաղաքի ափերում)[16]։