Ա-ԹԻՎԻ հեռուստաընկերություն
հեռուստաընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
ԱԹԻՎԻ կամ ATV, հայկական մասնավոր ժամանցային հեռուստաալիք։ Հիմնադրվել է 2009 թ. ապրիլի 25-ին։ Փոխարինելով Արմենակոբ հեռուստաալիքին։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ա ԹիՎի Հեռուստաընկերություն, Երկիր ...
Ա ԹիՎի Հեռուստաընկերություն | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Հեռարձակման գոտի | Հայաստան |
Հեռարձակման լեզու | հայերեն |
Հեռարձակման սկսման թվական | ապրիլի 25, 2009 |
Թեմատիկա | լրատվական, մշակութային, սպորտային, առավոտյան, երաժշտական, ժամանցային, մանկական, քաղաքական, հայալեզու, հասարակական |
Փոխարինվել է | Արմենակոբ |
Հիմնադիր | Օթարի Հակոբյան |
Սեփականատեր | Պանարմենիան Մեդիա Գրուպ |
🌐 | atv.am |
Փակել
Համագործակցում է ռուսական ՏՆՏ հեռուստաընկերության հետ։ Հեռարձակվում է Երևանում և մարզերում։ ATV-ն հեռուստադիտողին է առաջարկում է լրատվական, սպորտային, առավոտյան, երաժշտական ծրագրեր, ժամանցային, քաղաքական, հայալեզու և հասարակական բնույթի թոք - շոուներ, սեփական արտադրության հեռուստասերիալներ, ինչպես նաև հայկական, ռուսական և արտասահմանյան կինոարտադրության լավագույն ֆիլմերը։
2015 թվականի փետրվարի 2-ից ATV-ի եթերը համալրվել է «Այսօր» լրատվական ծրագրով։ 2015 թ.-ից եթեր է հեռարձակվել «Լույսի պահապանը» բազմասերիանոց հեռուստաֆիլմը` հիմնված է իրական պատմության վրա։