EXO
Արական կուռքերի խումբ / From Wikipedia, the free encyclopedia
EXO (Էքսո, հանգըլ՝ 엑소), հարավկորեաչինական հայտնի բոյ բենդ։ Խումբը ստեղծել է S.M․ Entertainment- ը։ Խումբը դեբյուտն արել է 12 հոգանոց կազմով։ Ունի 3 սաբ-խմբեր(ենթախմբեր)՝ EXO-K(անդամներ՝Սուհո, Չանյոլ, ԴիՕ, Բեքհյոն, Քայի, Սեհուն ) և EXO-M(անդամներ՝ Շյումին, Լեյ, Չեն և նախկին անդամները՝ Քրիս, Լու Հան, Թաո ) և EXO-CBX(Չեն, Բեքհյոն, Շյումին)։ Խումբն իր երգերը թողարկում է 2 տարբերակներով՝ մի տարբերակը չինարեն, իսկ մյուսը՝ կորեերեն լեզուներով։
EXO | |
---|---|
Ժանրեր | սինթիփոփ և քեյ փոփ |
Գործունեություն | 2012 |
Լեյբլ | S.M. Entertainment |
Կայք | smtown.com/artist/musician/86 |
Exo (musical group) Վիքիպահեստում |
2014 թվականի մայիսին Քրիսը դատի է տալիս S.M Entertainment-ին՝ խմբից հեռանալու համար[1]։ Նույն թվականի հոկտեմբերին կազմակերպությանը դատի է տալիս նաև Լու Հանը՝ նույնպես խմբից դուրս գալու նպատակով[2]։ 2015 թվականին կազմակերպությանը դատի է տալիս նաև Թաոն, նորից նույն նպատակով, ինչ նախորդ երկու անդամները[3]։ Այժմ խմբում գործունեություն են ծավալում 9 հոգի` Xiumin, Suho, Lay, Baekhyun, Chen, Chanyeol, D.O., Kai, Sehun։