Gemeinsame Normdatei
անունների, անվանումների, վերնագրերի միջազգային ինդեքս / From Wikipedia, the free encyclopedia
Gemeinsame Normdatei (GND), գերմանական դասակարգման և համակարգման համակարգ՝ նախատեսված հիմնականում գրադարանների համար։ GND-ն մեկնարկվել է 2012 թվականի ապրիլին Գերմանիայի ազգային գրադարանի կողմից՝ զանազան գրադարանային ցանցերի հետ համագործակցության շրջանակներում։
Ներառում է գրառումների չորս համակարգ՝ Personennamendatei (PND), Schlagwortnormdatei (SWD), Gemeinsame Körperschaftsdatei (GKD) և Einheitssachtitel-Datei des Deutschen Musikarchivs (DMA-EST)։
2012 թվականի ապրիլի 5-ի դրությամբ GND-ում առկա է 9 493 860 գրառում, այդ թվում 2 650 000 անձեր։