Paramount Pictures
From Wikipedia, the free encyclopedia
Paramount Pictures Corporation (Փարամաունթ Փիքչըրս Քորպորեյշն), ամերիկյան ընկերություն, զբաղվում է կինո և հեռուստատեսային ֆիլմերի ստեղծումով ու վաճառքով։ ViacomCBS մուլտիմեդիա կոնցեռնի մաս է կազմում[2]։ Motion Picture Association of America (MPAA) ընկերակցության անդամ է[3]։
Paramount Pictures | |
---|---|
Տեսակ | կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | մայիսի 8, 1912 |
Հիմնադիր | Ադոլֆ Ցուկոր[1], William Wadsworth Hodkinson? և Ջեսի Լյուիս Լասկի |
Վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Jim Gianopulos? |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն և Կինեմատոգրաֆիա |
Մայր ընկերություն | Paramount Global |
Ստորաբաժանումներ | Paramount Home Entertainment?, ժամանց, Paramount Players?, Paramount Animation, Paramount Television Studios և Paramount Music? |
Դուստր ընկերություններ | MTV Films, Paramount Television Studios, Famous Players?[1], Paramount Records?, Paramount Players?, Paramount Digital Entertainment?, George Pal Productions?, Nickelodeon Movies, Paramount Home Entertainment?, Paramount Animation և MTV Entertainment Studios? |
Սեփականատեր | Viacom |
Կայք | paramountpictures.com(անգլ.) |
Paramount Pictures Վիքիպահեստում |
Աշխարհի ամենախոշոր կինոընկերություններից մեկն է։ Նկարահանել է ավելի քան 10 000 ֆիլմ։ Գտնվում է Հոլիվուդում (Լոս Անջելես, Կալիֆորնիա)։ Հիմնվել է Ադոլֆ Ցուկերի կողմից[4] 1912 թվականի հունիսի 7-ին։ Աշխարհի հնագույն կինոստուդիաների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ ԱՄՆ-ում երկրորդն է (հաջորդում է Universal Pictures-ին)[5]։ 2006 թվականին ձեռք է բերել մեծ մասսայականություն վայելող ֆիլմեր արտադրող DreamWorks ընկերությունը[6]։ Առաջին խոշոր կինոստուդիան է, որն իր ամբողջ արտադրանքը թողարկում և տարածում է թվայնացված ձևաչափով։ Տարեկան մոտավորապես 55 հազար ժամ ընդհանուր տևողությամբ հեռուստատեսային ծրագրեր՝ սերիալներ, շոուներ, ֆիլմեր է թողարկում աշխարհի ժողովուրդների 30 լեզուներով և մատակարարում 125 երկրում գործող հեռուստակայանների։