S/2003 J 10
From Wikipedia, the free encyclopedia
S/2003 J 10, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականի փետրվարի 6-ին[1]։
S/2003 J 10 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 6 փետրվար 2003[1] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,6[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 24 249 600 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,214[2] |
Սիդերիկ պարբերություն | 767,0 օր[2] |
Թեքվածություն | 164,1° (խավարածրի հարթության նկատմամբ) 166° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,5×1013 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
S/2003 J 10 արբանյակը ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 24 249 600 կմ հեռավորության վրա, 767,0 օրվա ընթացքում[2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,1° խավարածրի հարթության նկատմամբ (166° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,214 է[2]։
Արբանյակը կարող է պատկանել Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
S/2003 J 10 արբանյակը այլևս չի դիտարկվել հայտնաբերման պահից, և այժմ համարվում է կորսված[3][4][5][6]։