S/2003 J 9
From Wikipedia, the free encyclopedia
S/2003 J 9, Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է Հավայան համալսարանի աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում են Սքոթ Շեփարդը և Դևիդ Ջուիտը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականի մարտի 7-ին[1][2]։
S/2003 J 9 | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 7 մարտ 2003[1][2] թ. (Սքոթ Շեփարդի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,7[3] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 858 000 կմ[3] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,276[3] |
Սիդերիկ պարբերություն | 752,839 օր[3] |
Թեքվածություն | 165° (խավարածրի հարթության նկատմամբ) 165° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[3] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~0,5 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,4×1012 կգ (ենթադրված) |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
S/2003 J 9 ունի մոտ 1 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 858 000 կմ հեռավորության վրա, 752,839 օրվա ընթացքում[3]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,980° խավարածրի հարթության նկատմամբ (164,809° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,276 է[3]։
Արբանյակը կարող է պատկանել Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
S/2003 J 9 արբանյակը այլևս չի դիտարկվել հայտնաբերման պահից, և այժմ համարվում է կորսված[4][5][6][7]։