Վիքիպեդիա
ազատ, բազմալեզու առցանց հանրագիտարան / From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիա, ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից, որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։ Վիքիպեդիայի ավելի քան 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ 307 690 Հայերեն Վիքիպեդիայում) ստեղծվել են կամավոր մասնակիցների կողմից, և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին, և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է[17]։
Վիքիպեդիա Wikipedia | |
---|---|
www.wikipedia.org | |
Կարգախոս | the free encyclopedia that anyone can edit[1], الموسوعة الحرة التي يستطيع الجميع تحريرها[2], vapaa tietosanakirja, de vrije encyclopedie, свободная энциклопедия, которую может редактировать каждый, Die freie Enzyklopädie, 人人可编辑的自由百科全书[3][4][5][…], 人人可編輯的自由百科全書[6][4][5][…], একটি উন্মুক্ত বিশ্বকোষ, যা সবাই সম্পাদনা করতে পারে, ウィキペディアは誰でも編集できるフリー百科事典です[7], L'enciclopèdia de contingut lliure que tothom pot millorar[8], Төрлө телдә яҙылған, сикләүһеҙ ҡулланыуҙа булған ирекле интернет энциклопедия. Һәр кем уны төҙөүҙә ҡатнаша ала., آزاد دائرۃ المعارف جس میں کوئی بھی ترمیم کر سکتا ہے, La enciclopedia de contenido libre que todos pueden editar.[9], A szabad enciklopédia, Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք:[10], האנציקלופדיה החופשית שכולם יכולים לערוך, Wolna encyklopedia, którą każdy może redagować, 海納百川,有容乃大 և La libera enciklopedio redaktebla de ĉiuj.[11] |
Տեսակ | համացանցային հանրագիտարան, MediaWiki կայք, Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, բաց բովանդակություն, կրաունդսորսինգովյան պրոեկտ, ինքնապատկերող սուբյեկտ, մասնագիտություն և օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ |
Գրանցում | անպայման չէ |
Լեզու | բազմալեզու |
Սեփականատեր | Wikimedia[12] |
Հեղինակ | Վիքիպեդիստներ[13], Ջիմմի Ուելս[14][15] և Լարի Սանգեր[14][15] |
Բացված | հունվարի 15, 2001[16] |
Ընթացիկ կարգավիճակ | գործող և մեծացող |
Wikipedia Վիքիպահեստում |
2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 285 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը Վիքիմեդիա Հիմնադրամ հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիպեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։
Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 30 միլիոն հոդված, որոնցից ավելի քան 4.300.000-ը պատկանում են անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ Վիքիդարանը և Վիքիգրքերը։
Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։
Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիպեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան, այլ նաև որպես տեղեկատվական ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։ Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանկացողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից, և Վիքիպեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։
Վիքիպեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։