ԱՄՆ-ի պաշտպանության նախարար
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար (անգլ.՝ United States Secretary of Defense) — ԱՄՆ-ի նախագահի վարչակազմում նախարարական պաշտոններից այն մեկի պաշտոնական անվանումը, որը պատասխանատու է ԱՄՆ-ի զինված ուժերի ղեկավարման ոլորտի բոլոր հարցերի համար՝ խաղաղ և պատերազմական ժամանակներում։ Հանդիսանում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարին նշանակում է ԱՄՆ-ի նախագահը՝ ԱՄՆ-ի սենատի հավանությամբ։ Ըստ օրենքի՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար չի կարող նշանակվել այն քաղաքացին, ԱՄՆ-ի զինված ուժերի կանոնավոր զորամասերի սպայի կարգավիճակով իսկական ծառայությունից ազատվելուց հետո 7 տարվա ընթացքում (ԱՄՆ օրենքների ժողովածու թիվ 10-րդ, բաժին 113)։ Պաշտպանության նախարարը՝ ԱՄՆ-ի նախագահի լիազորությունների ժառանգման գծում՝ ըստ հիերարխիայի պետության մեջ 6-րդ մարդն է։ ԱՄՆ զինված ուժերի ներսում պաշտպանության նախարարին կարճ անվանում են ՍեքԴեֆ (անգլ.՝ Secretary of Defense — SecDef)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |