ԱՄՆ նախագահի երդմնակալություն
From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ նախագահի երդմնակալություն, ԱՄՆ նախագահի և փոխնախագահի երդման և պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողություն։ Ավանդույթի համաձայն, հրապարակայնորեն անցկացվում է Վաշինգտոնում, ուղեկցվում է նախագահի ծրագրային ճառով, այդ առիթով կազմակերպվում են հանդիսավոր շքերթ և պարահանդես։ Մինչև 1933 թվականը ներառյալ երդմնակալությունը տեղի է ունեցել մարտի 4-ին, իսկ Սահմանադրության 20-րդ փոփոխությունից հետո՝ հունվարի 20-ին։ Այն դեպքում, երբ փոխնախագահն իր նախորդի լիազորությունների վաղաժամկետ ավարտից հետո նախագահ է դառնում, նա երդում է տալիս, բայց հրապարակային արարողություն չի անցկացվում։