Աբխազիայի Հանրապետություն
From Wikipedia, the free encyclopedia
Աբխազիայի Հանրապետություն[1] (աբխազերեն՝ Аԥсны Аҳәынҭқарра, Ափսնը; Ռուսերեն՝ Республика Абхазия Ափխազեթի), դե ֆակտո անկախ հանրապետություն Սև ծովի արևելյան ծովափնյա հատվածում, Վրաստանի հյուսիսարևմտյան մասում՝ Ռուսաստանից հարավ։ Նախկինում՝ Աբխազիայի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (Վրացական ԽՍՀ-ի կազմում)։ Վրաստանի սահմանադրության համաձայն, համարվում է Վրաստանի մաս։ Փաստացի, Աբխազիան Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չի վերահսկվում։ Աբխազիայի անկախությունը ճանաչել են Ռուսաստանը (26 օգոստոս 2008), Նիկարագուան (5 սեպտեմբեր 2008) Վենեսուելան (10 սեպտեմբեր 2009), Նաուրուն (15 դեկտեմբեր 2009) և Վանուատուն (23 մայիս 2011), ինչպես նաև մասամբ ճանաչված Հարավային Օսիան, չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը։ Եվրոպական Միությունը, ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ի մնացած բոլոր երկրները ճանաչում են Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մասը։
Աբխազիա | ||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Աիաաիրա Հաղթանակ |
||||
|
||||
|
||||
Մայրաքաղաք | Սուխում[1] 665) 43°00′N, 40°59′E | |||
Ամենամեծ քաղաք | capital | |||
Պետական լեզուներ | աբխազերեն[1], պետական մարմիններում լայնորեն օգտագործվում է ռուսերենը[1] | |||
Կառավարում | Կիսանախագահական հանրապետություն | |||
- | Նախագահի պաշտոնակատար | Ալեքսանդր Անկվաբ | ||
- | Վարչապետ | Սերգեյ Շամբա | ||
Անկախություն | Սկսած Վրաստանից-ից | |||
- | Հայտարարված | 1992 թ. հուլիսի 23 | ||
- | Սահմանադրություն | 1999 թ. հոկտեմբերի 2 | ||
- | Ճանաչում (Ռուսաստանից) | օգոստոսի 26 2008 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 8 665 կմ² (163) | ||
Բնակչություն | ||||
- | 2003 նախահաշիվը | 216,000 (վիճելի) | ||
Արժույթ | ռուսական ռուբլի, ափսար[1] | |||
Ժամային գոտի | UTC (ՀԿԺ+3) | |||
- | Ամռանը (DST) | DST (ՀԿԺ+4) | ||
Հեռախոսային կոդ | +7 840 և +7 940 |
Աբխազիայի Հանրապետության տարածքը կազմում է 8.7 հազար քառակուսի կիլոմետր (վիճարկելի)։ Աբխազիայում բնակվող հիմնական ազգերն են՝ աբխազները, հայերը, մեգրելները, վրացիները, ռուսները, ուկրաինացիները, հույները ու էստոնացիները։ 2003 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 215.972 մարդ։