Ազատ բովանդակություն
From Wikipedia, the free encyclopedia
Ազատ բովանդակությունը կամ ազատ տեղեկությունները ցանկացած այն ֆունկցիոնալ աշխատանքներն են, արվեստի ստեղծագործությունները կամ այլ տիպի ստեղծագործական բովանդակության նյութերը, որոնք չունեն էական օրինական սահմանափակումներ մարդկանց կողմից դրանց ազատ օգտագործման, վերատարածման և այդ գործերի ձևափոխված կամ դրանցից բխող տարբերակների ստեղծման համար։ Սա տարբերվում է բաց բովանդակություն կոչված երևույթից այն առումով, որ, ի տարբերություն «բաց» բովանդակության, որի դեպքում հնարավոր է չունենաք այն ձևափոխելու ազատությունը, քանի որ այն պարզապես բաց է, «ազատ» բովանդակությունը կարող եք օգտագործել ազատ կերպով։ Ազատ բովանդակությունն ընդգրկում է հանրային սեփականություն հանդիսացող, ինչպես նաև հեղինակային իրավունքով պաշտպանված այն բոլոր աշխատանքները, որոնց հավաստագրերն ընդունում են և օժանդակում են վերը նշված ազատությունները։ Քանի որ օրենքն անխոս կերպով հեղինակային իրավունք ունեցողներին մոնոպոլիստական իշխանություն է տալիս իրենց ստեղծագործությունների հանդեպ, ապա հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունը պետք է հստակ կերպով ազատ հայտարարվի, ինչը սովորաբար արվում է տվյալ աշխատանքի հավաստագրի դրույթներին կոնկրետ հղումներ կատարելով կամ դրանց ընտրված հատվածների բացառմամբ։ Չնայած այն փաստին, որ հեղինակային իրավունքի ժամկետի սպառման պատճառով հանրային սեփականություն դարձած ստեղծագործությունը համարվում է ազատ, այն կարող է կրկին դառնալ ոչ ազատ՝ իրենից բխած բոլոր օրինակների հետ միասին, որոնք նույնպես կդառնան ոչ ազատ կամ օրենքից դուրս, եթե փոխվի հեղինակային իրավունքի մասին օրենքը։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |