Ալկաններ
From Wikipedia, the free encyclopedia
Սահմանային կամ հագեցած են կոչվում այն ածխաջրածինները, որոնցում ածխածնի ատոմները իրար միացած են C-C կապով, իսկ մնացած վալենտային կապերը հագեցած են ջրածնի ատոմներով։ Ալկանների ընդհանուր բանաձև է Cn H2n+n։ Ինչպես բոլոր ածխաջրածինները, այնպես էլ սրանք ունեն հոմոլոգիական շարք, որում յուրաքանչյուր անդամ իր նախորդինից տարբերվում է CH2 խմբով, որը կոչվում է հոմոլոգիական տարբերություն։ Միջազգային անունը՝ ալկաններ, պատմական անունը պարաֆիններ, լատիներենից՝ պակաս ակտիվ։ 25 °C ջերմաստիճանում և մթնոլորտային ճնշման տակ հոմոլոգիական շարքի առաջին չորս անդամը գազային նյութեր են, չճյուղավորված ալկանները՝ պենտանից մինչև հեպտադեկան, գտնվում են հեղուկ վիճակում, իսկ բարձր դասի ալկանները պինդ նյութեր են։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս դասի առաջին ներկայացուցիչը մեթանն է (CH4)։ Ամենաերկար ածխածնային շղթայով ածխաջրածինը՝ նոնակոնտատրիկտանը (C390H782), որը սինթեզվել է 1985 թվականին անգլիացի քիմիկոսներ Ի․ Բիլլի և Մ․ Կ․ Ուայտինգի կողմից։