Ածխաջրածինների հալոգենածանցյալներ
From Wikipedia, the free encyclopedia
Ածխաջրածինների հալոգենածանցյալներ, օրգանական միացությունների դաս։ Պարունակում են հալոգենների ատոմներ, որոնք կապված են տարբեր տեսակի ածխաջրածնային ռադիկալների հետ։ Ըստ ռադիկալի բնույթի՝ տարբերում են առաջնային, երկրորդային և երրորդային, իսկ ըստ հալոգենի թվի՝ միա-, երկ-, եռ- և բազմա- ածխաջրածինների հալոգենածանցյալներ։