Ամառային օլիմպիական խաղեր 2000
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային Օլիմպիական խաղեր 2000 (ֆր.՝ Les Jeux olympiques d'été de 2000), պաշտոնապես հայտնի է որպես XXVII օլիմպիական խաղեր և ոչ պաշտոնապես Սիդնեյ 2000 կամ Հազարամյակի օլիմպիական խաղեր/Նոր հազարամյակի խաղեր, բազմասպորտային իրադարձություն, որը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի մեկը Սիդնեյում (Ավստրալիա)։ Երկրորդ անգամ ամառային օլիմպիական խաղերը անցկացվեցին հարավային կիսագնդում 1956 թվականի ամառային օլիմպիական խաղերից հետո, որը տեղի էր ունեցել Մելբուրնում։
Արագ փաստեր Տեսակ, Հյուրընկալող քաղաք ...
Ամառային օլիմպիական խաղեր 2000 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Սիդնեյ Ավստրալիա |
Երկիր | Ավստրալիա |
Կարգախոս | Կիսվիր հոգովդ, մի վախեցիր երազել |
Բացում | սեպտեմբերի 15, 2000 |
Ջահակիր | Կետի Ֆրիման |
Երդվեց | Ռաքել Հյուվկես և Պետեր Կեր |
Բացեց | Վիլյամ Դին |
Փակում | հոկտեմբերի 1, 2000 |
Մարզադաշտ | Սիդնեյ |
Մարզիկներ | 10 651 (հաշվարկված) |
Մասնակից երկրներ | 199 |
Մեդալներ | 300 հավաքածու 28 մարզաձևում |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 1996 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2004 |
Կայք | olympics.com/en/olympic-games/sydney-2000(անգլ.) |
2000 Summer Olympics Վիքիպահեստում |
Փակել
Սիդնեյը հայտարարվեց խաղերի անցկացման քաղաք 1993 թվականին։ Խաղերին մասնակցեցին 199 երկիր։ Միացյալ Նահանգները նվաճեց ամենաշատ մեդալ՝ 93 հատ, Ավստրալիան նվաճեց 58 մեդալ և ոչ պաշտոնական հաշվարկում զբաղեցրեց 4-րդ տեղը։ Խաղերը արժեցան 6,6 միլիարդ Ավստրալիական դոլար։