Անաերոբները օրգանիզմներ են, որոնք իրենց զարգացման և կենսագործունեության համար թթվածին չեն պահանջում։ Անաերոբների համար էներգիայի աղբյուր է հանդիսանում սուբստրատային ֆոսֆորիլացումը։ «Անաերոբներ» տերմինը 1861 թ.-ին մտցրել է Լուի Պաստյորը, որը հայտնաբերել էր կաթնաթթվային խմորման բակտերիաները։ Անաերոբ շնչառությունը կենսաքիմիական ռեակցիաների ամբողջություն է, որը ընթանում է կենդանի օրգանիզմների բջիջներում։ Այս դեպքում որպես պրոտոնների վերջնական ակցեպտոր հանդիսանում է ոչ թե թթվածինը, այլ ուրիշ նյութեր (օրինակ, նիտրատներ)։
Անաերոբները ընդգրկում են միկրո և մակրոմակարդակների մի շարք առանձնյակներ։