Անդրանիկ Մանուկյան (ԽՍՀՄ հերոս)
From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյան (մայիսի 17, 1917(1917-05-17)[1], Բնունիս, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 4, 1986(1986-04-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), գվարդիայի կապիտան, ԽՄԿԿ անդամ (1940)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մանուկյան (այլ կիրառություններ)
Անդրանիկ Մանուկյան | |
---|---|
մայիսի 17, 1917(1917-05-17)[1] - ապրիլի 4, 1986(1986-04-04) (68 տարեկան) | |
Ծննդավայր | Բնունիս, Զանգեզուրի գավառ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Վիստրել |
Պարգևներ |
Երկրորդ համաշխարհային պատերազմում աչքի է ընկել Սևաստոպոլի, Ստալինգրադի, Կուրսկի պաշտպանության, Ուկրաինայի ազատագրման, Բեռլինի գրավման համար մղված մարտերում[2]։ Մարտերում խիզախությամբ ու հնարամտությամբ աչքի ընկնելու համար գործուղվել է մասնակցելու հրամանատարական կազմի դասընթացների, ավարտել է դրանք և 1943 թվականին նշանակվել Բելառուսական 1-ին ռազմաճակատի 1-ին գվարդիական տանկային բանակի 8-րդ գվարդիական մեքենայացված կորպուսի 1-ին գվարդիական տանկային բրիգադի հետախուզության պետ[3][4]։
Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացել է 1945 թվականի հունվարին Լեհաստանի գրավման ժամանակ կատարած հետախուզական գործողությունների համար։ Մասնակցել է նաև Օդերի գետանցմանը, Օդերի, Ֆրանկֆուրտի գրավմանը։
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշաններով։ 1946 թվականին զորացրվել է, աշխատանքի անցել Բաքվում։ Ծառայել է ներքին գործերի համակարգում, հասել գնդապետի կոչման (բանակից զորացրվել էր մայորի կոչումով)։ 1973 թվականից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Մահացել է 1986 թվականին՝ Երևանում։