Անկումային արվեստ
From Wikipedia, the free encyclopedia
Անկումային արվեստ, դեկադենտություն (լատին․՝ decadentia-անկում), իմպերիալիզմի դարաշրջանի բուրժուական արվեստում տարածված անկումային հոսանքների ընդհանուր անունը։
Անկումային արվեստի տեսական հիմքը սուբյեկտիվ իդեալիզմն է, «արվեստը արվեստի համար» տեսությունը, որ հասցվում է իր ծայրահեղ արտահայտությանը։ Գաղափարայնությանը, ժողովրդայնությանը, ռեալիզմին, դասական արվեստի սկզբունքներին անկումային արվեստը հակադրում է բուրժուական անհատապաշտությունը, սուբյեկտիվիստական կամայականությունը, միստիկան, հրաժարումը կյանքի ճանաչողությունից։ Ոչ սակավ անկումային արվեստը ստանում է բացահայտ հակադեմոկրատական և հակահումանիստական բնույթ, քարոզում է պատերազմի, ռասիզմի, անբարոյականության պաշտամունք։ Անկումային արվեստի բազմաթիվ, հատկապես՝ արդի հոսանքներին բնորոշ է կերպարի ավերումը, գեղարվեստական ձևի հեղափոխումը։