Անտանտ
From Wikipedia, the free encyclopedia
Անտանտ (ֆր.՝ entente — համաձայնություն), ռազմաքաղաքական դաշինք Ռուսաստանի, Անգլիայի և Ֆրանսիայի միջև՝ ստեղծված որպես հակակշիռ Եռյակ միությանը՝ A-Entente ՝ Գերմանիային, Ավստրո-Հունգարիային և Իտալիային։ Ձևավորվել է հիմնականում 1904-1907 թվականներին և մեծ տերությունների սահմանազատումն ավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Եզրույթն առաջացել է 1904 թվականին՝ ի սկզբանե նշանակելով անգլո-ֆրանսիական դաշինքը, ընդ որում կիրառվում էր l’Entente cordiale («սրտակից համաձայնություն») արտահայտությունը՝ ի հիշատակ 1840-ական թվականներին նույն անվանումը կրող անգլո-ֆրանսիական կարճատև դաշինքի։