Ապուշություն
From Wikipedia, the free encyclopedia
Ապուշություն, իդիոտիա (հուն․՝ ίδιωτεία - կոպտություն, տգիտություն), բնածին թուլամտության խոր աստիճան, հոգեկան թերզարգացում, որը կապված է պտղի կամ երեխայի ուղեղի թերաճման հետ։ Պատճառները՝ պտղի ներարգանդային վնասվածք, ինքնաթունավորում (ծնողների ալկոհոլամոլություն, սիֆիլիս) կամ երեխայի կյանքի առաջին ամիսներին առաջացած տրավմա։ Ապուշության գլխավոր նշաններն են՝ մտածողության բացակայությունը, խոսքի թերզարգացումը, արտաքին գրգիռների նկատմամբ թույլ ռեակցիան, երբեմն մոլուցքի բռնկումը (ջարդելու, փշրելու ցանկություն)։
Արագ փաստեր Ապուշություն, Տեսակ ...
Ապուշություն | |
---|---|
Տեսակ | վիրավորական տերմին և destructive label? |
ՀՄԴ-9 | 318.2 |
ՀՄԴ-10 | F73 |
Փակել