Արկադային խաղ
From Wikipedia, the free encyclopedia
Արկադային խաղ (անգլ.՝ arcade game) է կոչվում է այն խաղային համակարգը, որը խաղալու համար անձը պետք է օգտագործի ժետոններ կամ մետաղադրամներ։ Այդպիսի խաղերը սովորաբար լինում են փինբոլային խաղեր, տեսախաղեր, կամ էլ էլեկտրամեխանիկական խաղեր։ Այս տիպի խաղերի ապարատները սովորաբար տեղադրված են լինում սրճարաններում, ակումբներում և այլ տեսակի ժամանցային վայրերում։
Արկադային խաղերի ոսկեդարը համարվում է ուշ 70-ականներից մինչև 80-ականների ավարտը և 90-ականների սկիզբը։ Սակայն դրանց ժողովրդայնությունը խիստ պակասեց, երբ առաջ եկան նոր խաղային պլատֆորմներ, որոնք էլ թողարկեցին իրենց խաղերը երկչափ (2D) և եռաչափ (3D) անիմացիոն ռեժիմներով։