Աֆրիկայի ազգերի գավաթ
From Wikipedia, the free encyclopedia
Աֆրիկայի ազգերի գավաթ (Աֆրիկայի Գավաթ) (ֆր.՝ Coupe d'Afrique des nations, CAN, անգլ.՝ Africa Cup of Nations), կարևոր մրցակցություն ազգային հավաքականների միջև՝ Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԿԱՖ) հովանու ներքո։ Առաջին մրցաշարն անցկացվել է 1957 թվականին, այսինքն գավաթն անցկացվել է այնքան ժամանակ, որքան գոյություն ունի ԿԱՖ-ը։ Սկզբում մասնակիցների թիվը մեծ չի եղել, սակայն աստիճանաբար մրցաշարը կլանել է ողջ Աֆրիկյան մայրցամաքը։ 1968 թվականից մրցաշարն անցկացվում է պարբերաբար՝ երկու տարին մեկ անգամ։ Հաղթողը իրավունք է ստանում մասնակցելու Կոնֆեդերացիաների Գավաթին։ 2013 թվականից սկսած մրցաշարը սկսեց անցկացվել կենտ տարիներին՝ դադարելով անցկացվել այն տարիներին, երբ անցկացվում են աշխարհի առաջնությունները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աֆրիկայի ազգերի գավաթ 1957 (այլ կիրառումներ)