Բագրատունիներ
հայկական արքայատոհմ / From Wikipedia, the free encyclopedia
Բագրատունիներ, հայկական նախարարական տոհմ և թագավորական հարստություն միջնադարյան Հայաստանում։ Բագրատունիների կամ հին՝ դասական հայերենով (գրաբարով) Բագրատունեաց տոհմն այնքան մեծ դեր է խաղացել Հայոց պատմության մեջ, որ հայոց պատմության հատկապես միջնադարյան ժամանակաշրջանն անհնար է ներկայացնել՝ բացառելով Բագրատունիներին։ Այս տոհմն, ինչպես Մեծ Հայքի Հայկազյան նախարարական տոհմերից շատերը՝ շատ հին ծագում ունի։ Նրա ծագումնաբանական արմատները Հայոց Պատմության հազարամյակների խորքից են գալիս։
Արագ փաստեր Բագրատունիներ, Տեսակ ...
Բագրատունիներ | |
---|---|
Բագրատունիներ | |
Տեսակ | ազնվական տոհմ և նախարար |
Մասն է | Origin of the Bagratid dynasties? և Հայ ազնվականություն |
Երկիր | Բագրատունյաց Հայաստան |
Ծագում | Բագադատ կամ Բագարատ, ըստ "հրեական" ծագման կողմնակիցների՝ Շամբատ |
Տիտղոսներ | Հայոց Թագավոր |
Հիմնադիր | Աշոտ Ա |
Մեծագույն ներկայացուցիչ | Գագիկ Ա |
Հիմնում | 885 |
Ավարտ | 1045 |
Ազգային պատկանելիություն | Հայ |
Դավանանք | Քրիստոնեություն |
Կրտսեր ճյուղեր | Բագրատունիներ վրաց |
Փակել