Բակուրիան
From Wikipedia, the free encyclopedia
Բակուրիանին (վրաց.՝ ბაკურიანი) քաղաքատիպ ավան է Վրաստանի կենտրոնական մասում, Սամցխե-Ջավախք մարզի Բորժոմի մունիցիպալիտետում։
Արագ փաստեր Քաղաքատիպ ավան, Երկիր ...
Քաղաքատիպ ավան | |||
---|---|---|---|
Բակուրիանի | |||
ბაკურიანი | |||
Բակուրիանին ձմերռը | |||
Երկիր | Վրաստան | ||
Մխարե | Սամցխե-ՋավախքՍամցխե-Ջավախք | ||
Մունիցիպալիտետ | Բորժոմի | ||
ԲԾՄ | 1700 մետր | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1879[1] մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Վրացիներ 59 %, Հայեր 23 %, Օսեր 10 %, Ռուսներ 3,5 %[2] | ||
Տեղաբնականուն | բակուրիանցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1204[3] | ||
Պաշտոնական կայք | bakuriani.ge/index.php?lang=en | ||
| |||
Փակել
Լեռնակլիմայական առողջարան, Թրիալեթի լեռնաշղթայի հս․ լանջերին՝ 1700 մ ծովի մակարդակից բարձր։ Ամառը չափավոր տաք է (ջերմաստիճանը հուլիսին՝ մոտ 14°С), ձմեռը՝ մեղմ (ջերմաստիճանը հունվարին՝ –6°С)։
Բակուրիանիում բուժվում են ավշային հանգույցների, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային հիվանդություններով, սակավարյունությամբ տառապող երեխաներ։ Դահուկային սպորտի համամիութենական կայան է։