Բաշկադըքլար
From Wikipedia, the free encyclopedia
Բաշկադըքլար կամ Բաշքեդիկլեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Կարսի մարզում, Ախուրյանի աջ ափին, Կարսից մոտ 30 կմ հարավ–արևելք։
XIX դ․ վերջին ուներ 448 հայ բնակիչ (55 տուն)։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Բաշկադըքլարի Ս․ Հովհաննես եկեղեցին կառուցվել է IX դ․։ Բնակիչները տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։ Բաշկադըքլարի մոտ է տեղի ունեցել Բաշկադըքլարի ճակատամարտը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 293)։ |