Բուքինգհեմյան պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Բուքինգհեմյան պալատ (անգլ.՝ Buckingham Palace), թագավորական ընտանիքի լոնդոնյան նստավայրը[1]։ Այն տեղակայված է Վեստմինստերում և միշտ գտնվում է պետական միջոցառումների և արքունական հյուրընկալությունների կենտրոնում։
Բուքինգհեմյան պալատ Buckingham Palace | |
---|---|
Վիկտորիայի զբոսայգին և Սենտ Ջեյմսի պարկը Բուքինգհեմյան պալատի դիմաց | |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Տեղագրություն | Լոնդոն |
🌐 | royal.uk/royal-residences-buckingham-palace և rct.uk/visit/the-queens-gallery-buckingham-palace(անգլ.) |
Պալատը ի սկզբանե կոչվել է Բուքինգհեմյան պալատ։ Հիմնվել է 1703 թվականին, եղել է քաղաք-պալատ, պատկանել է Բուքինգհեմի դուքսին և գրեթե 150 տարի եղել է մասնավոր սեփականություն։ 1761 թվականին Գևորգ 3-րդ թագավորը ձեռք բերելով այն դարձնում է Թագուհի Շառլոտի մասնավոր նստավայրը («Թագուհու տունը»)։
19-րդ դարի ընթացքում պալատը ավելի են մեծացնում՝ գլխավորապես ճարտարապետներ Ջոհն Նաշը և Էդվարդ Բլորը։ Կենտրոնական բակի շուրջը նրանք ավելացնում են երեք թև։ Այն վերջնականապես դառնում է Բրիտանական միապետների գլխավոր նստավայր 1837 թվականին՝ թագուհի Վիկտորիայի օրոք։ Վերջնական ամենամեծ կառուցվածքային լրացումները կատարվել են 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ այդ թվում նաև արևելյան ճակատի կառուցումը, որտեղ գտնվում է այն պատշգամբը, որտեղ սովորաբար ամբոխին է ողջունում թագավորական ընտանիքը։ Իսկ Համաշխարհային Երկրորդ Պատերազմի ընթացքում գերմանական ռմբակոծությունների պատճառով ավերվել է պալատի մատուռը։ Այդ մասում այնուհետև կառուցվել է թագուհու պատկերասրահը, որտեղ պետք է ներկայացվեին թագավորական ընտանիքին պատկանող արվեստի հավաքածուները։ Բացումը տեղի է ունեցել 1962 թվականին։
19-րդ դարում կատարված ներքին հարդարանքից որոշ բաներ պահպանվել են։ Այդ ժամանակ Սըր Չառլզ Լոնգի խորհրդով լայնորեն կիրառվել են վառ գույների մարմարիոն, կապույտ և վարդագույն քարեր։ Թագավոր Էդվարդ 7-րդի հսկողությամբ կատարվեց մասնակի վերաձևավորում Բել Էպոկյան բաց դեղնագույն և ոսկեգույն ուրվագծով։ Մի շարք փոքր ընդունարաններ համալրվեցին չինական թագավորական ոճի կահույքով, որոնք բերվել էին Բրայթոնի և Կարլտոնի պալատի թագավորական տաղավարից։
Ամեն տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին պալատի պետական սենյակները բաց են լինում հասարակության առաջ։