Գեորգե Բեզվիկոնի
From Wikipedia, the free encyclopedia
Գեորգե Գավրիլի Բեզվիկոնի (1910– 1966), ռումինացի պատմաբան, մատենագետ։
Զբաղվել է ռուս–մոլդովական, ռուս– ռումինական, հայ–ռումինական և հայ–ռուսական կապերի պատմությամբ։
Արժեքավոր է Բեզվիկոնիի «Ռուս ճանապարհորդները Մոլդովայում և Վալաքիայում» (1947) մենագրությունը։ Ուսումնասիրել է ռումինական հին տոհմերի ճյուղագրության պատմությունը, կազմել ռումինա–ռուսական, ռումինա–սովետական հարաբերությունների մատենագրությունը։ Բեզվիկոնիի «Հայերը Բեսարաբիայում։ Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը։ Մանուկ բեյ» մենագրությունը (1934) Բեսարաբիայի հայ գաղթավայրի պատմության ուսումնասիրության առաջին լուրջ փորձն է։