Գերմանական թատրոն
From Wikipedia, the free encyclopedia
Գերմանական թատրոնի ակունքները եղել են ժողովրդական ծիսակատարություններն ու խաղերը։ Միջին դարերում տարածում է գտել թափառաշրջիկ դերասանների՝ շպիլմանների արվեստը։ Թատրոնի հիմնական ժանրերն են եղել Եվրոպայում տարածված լիթուրգիական դրաման, միստերիան, միրակլը, մորալիտեն և ֆարսը (Գերմանիայում մայստերզինգերների ղեկավարությամբ բեմադրված ֆաստնախշպիլ)։ 16-րդ դարում ելույթներ են ունեցել թափառաշրջիկ դերասանների խմբեր, որոնց ներկայացումներում գլխավոր գործող անձը Տանսվուրստն էր։