Գիտությունների թեկնածու
From Wikipedia, the free encyclopedia
Գիտությունների թեկնածու, առաջին կարգի գիտական աստիճան (վերջինը՝ գիտությունների դոկտոր) նախկին ԽՍՀՄ-ում, Ռուսաստանում և ԱՊՀ-ի մի շարք երկրներում։
Համապատասխանում է Գերմանիայում (Doctor) և Ֆրանսիայում (Docteur) դոկտորի աստիճանին։ Իսկ Գերմանիայի «Habilitation» ակադեմիկական որակավորումը համապատասխանում է Ռուսաստանի «գիտությունների դոկտոր» աստիճանին։
Ռուսաստանի ԲՈՒՀ-երում թեկնածուական աստիճանը անհրաժեշտ պայմաններից մեկն է՝ դոցենտի (որոշ դեպքերում նաև պրոֆեսորի) կոչմանն արժանանալու մրցույթին մասնակցելու համար։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ կրթության միջազգային ստանդարտ դասակարգման 262 պարբերության համաձայն՝ գիտությունների թեկնածուի աստիճանը հավասարեցվում է փիլիսոփայության դոկտորի աստիճանին (որը տարածված է կրթության արևմտյան համակարգ ունեցող երկրներում) և հնարավորություն է տալիս զբաղեցնել համալսարանի դոցենտի կոչմանը համապատասխանող պաշտոններ։