Գլխապտույտ
From Wikipedia, the free encyclopedia
Գլխապտույտ, շրջապատող առարկաների կամ սեփական մարմնի թվացող պտտման և հավասարակշռության խախտման զգացողություն։ Պատճառներն են՝ անդաստակային ապարատի ախտահարումները, գլխուղեղի ուռուցքները, վնասվածքները, բորբոքումները, ակնաշարժ մկանների թերլուծանքները (պարեզ), ուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, հիպերտոնիկ և հիպոտոնիկ հիվանդությունները, ուղեղային արյան շրջանառության սուր և քրոնիկական խանգարումները, անգարը և թունավորումը։ Գլխապտույտ կարող է առաջանալ նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ ներքին օրգանների (թոքեր, լյարդ, լեղապարկ, ստամոքս, աղիքներ) ախտահարումների դեպքում։ Ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումներով, պուլսի դանդաղումով, գունատությամբ, արյան ճնշման փոփոխություններով։ Բուժումը՝ հիմնական պատճառների վերացում, ացետիլ-խոլինոլիզային պատրաստուկներ, վիտամին B6, բուժական մարմնամարզություն։
Գլխապտույտ | |
---|---|
Գլխապտույտի ախտանիշներից մեկը աչքի օպտոկինետիկ ռեֆլեքսի նիստագմն է | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Բժշկական մասնագիտություն | ականջաքթակոկորդաբանություն, նյարդաբանություն, audiologist? և լոգոպեդ |
ՀՄԴ-10 | H81 և R42 |
Vertigo Վիքիպահեստում |