Դալայ Լամա
From Wikipedia, the free encyclopedia
Դալայ Լամա, (տիբեթերեն՝ ཏཱ་ལའི་བླ་མ་: ta la’i bla ma, մոնղ.՝ Դալայ Բագշ), Տիբեթի Գելուգպա դպրոցի (հիմնադրված 1391 թվականին) հոգևոր առաջնորդ։ Տիբեթական բուդդայականության կանոնների համաձայն՝ Դալայ Լաման բադհիսատտվա Ավալոկտեշվարայի(տիբ. སྤྱན་རས་གཟིགས) վերամարմնավորումն է (տիբեթերեն՝ སྤྱན་རས་གཟིགས): 17-րդ դարի սկզբից մինչև 1959 թվականը Դալաի Լամայի` Տիբեթի աստվածպետական կառավարիչի, նստավայրը եղել է Տիբեթի մայրաքաղաքը՝ Լհասան։ Դրա հետ կապված մինչև հիմա Դալայ Լաման համարվում է Տիբեթի հոգևոր առաջնորդը։ Դալայ Լամային դիմում են «Նորին Սրբություն»։ Շատ հաճախ Դալայ Լամային համարում են Գելուգպա դպրոցի տնօրեն, սակայն դրա տնօրենը Գանդեն Տրիպան է։
Դալայ Լամա | |
---|---|
Կրոն | Տիբեթական բուդդայականություն |
Կայք | dalailama.com |
Dalai Lamas Վիքիպահեստում |
«Դալայ» մոնղոլերեն նշանակում է «օվկիանոս»՝ հսկայի իմաստով, «լամա» համարժեք է սանսկրիտերեն «գուրու» բառին և նշանակում է «ուսուցիչ»։ Դալայ Լամայի մահից հետո վանականները սկսում են հաջորդ Դալայ Լամայի մարմնավորման` երեխայի, որոնումները, նա պետք է ունենա որոշակի հատկանիշններ և թեստ հանձնի։ Այն սովորաբար տևում է մի քանի տարի։ Այնուհետև երեխան ուղարկվում է Լհասա, որտեղ նա կրթություն է ստանում ամենափորձառու լամաների հսկողության ներքո։ Դալայ Լաման և Պանչեն Լաման միմյանց հետ փոխկապակցված են ինչպես ուսուցիչ և աշակերտ. նա, որը ավելի ծեր է՝ ուսուցիչն է, իսկ որը ավելի երիտասարդ` աշակերտը։ Դալայ Լամային նաև անվանում են Տիբեթի առաջնորդ։