Դիջեյ
From Wikipedia, the free encyclopedia
Դիջեյ (անգլ.` disc jockey - դիսկ ջոկեյ, կրճատ` DJ, ԴՋ), հատուկ երաժշտական հաղորդավար, ով ունկնդիրներին փոփոխված ձևով կամ վերակատարմամբ մատուցում է ձայնագրված երաժշտություն։ Դիջեյը կարող է լինել ակումբային, եթե նա ակումբային հասարակության համար վերատադրում է մատուցվող երաժշտությունը, կամ ռադիո դիջեյներ (երաժշտավարներ), ովքեր ռադիոհաղորդումների ժամանակ ընտրում և հանրության դատին են հանձնում ձայնագրված կատարումներ։
Դիջեյները բաժանվում են նաև ըստ երաժշտական ժանրերի, օրինակներ՝
- հիփ հիփ դիջեյն օգտագործում է ձայնասկավառակների նախորդ հանդիսացող ձայնապնակներ, որոնq նվագարկելու ժամանակ անընդհատ ձեռքով հետ ու առաջ է տալիս՝ հատուկ ձայնային էֆֆեկտներ ստանալու համար,
- ռեգգի ոճի դիջեյը ամեն կատարումից առաջ և հետո ճամայկական անգլերենով մեկնաբանություններ է թողնում կամ էլ հենց գործիքային երաժշտության ժամանակ ռեփ է կարդում։