Դրածո թագավորներ
From Wikipedia, the free encyclopedia
Դրածո թագավորներ, իշխել են առաջին դարում Հայաստանում, սրանք հիմնականում հարևան պետությունների իշխող տների ներկայացուցիչներ էին։ Արտաշեսյան դինաստիայի անկումից հետո Հայաստանի անկախությունը պահպանվում էր ձևականորեն։ Հռոմը նշանակում էր թագավորների, սրանք հիմնականում չէին հարմարվում հայկական միջավայրին և երկիրը հզորացնելու փոխարեն թալանում էին այն։ Սրանք հիմնականում սպանվում էին դեռևս հզոր հայկական ավագանու կողմից։ Այս թագավորներից միայն Զենոն-Արտաշեսն էր, ով կառավարեց 17 տարի և մահացավ իր բնական մահով։ Սրանք իրենց դիրքերը պահպանում էին հիմնականում հռոմեական զինված ուժերի շնորհիվ։
Արագ փաստեր Հայոց դրածո թագավորներ, Հռոմեական կայսրության և Պարթևական կայսրության դրածո հայ թագավորներ ...
Հայոց դրածո թագավորներ | |
---|---|
Դրածո հայ թագավորներ | |
Հռոմեական կայսրության և Պարթևական կայսրության դրածո հայ թագավորներ | |
Մասն է | Հռոմեական կայսրություն, Պարթևստան |
Երկիր | Մեծ Հայք |
Տիրույթներ | Հայկական լեռնաշխարհ |
Տիտղոսներ | Մեծ Հայքի Արքա |
Մեծագույն ներկայացուցիչ | Զենոն-Արտաշես |
Հիմնում | 1 |
Ավարտ | 62 |
Ազգային պատկանելիություն | հայեր |
Դավանանք | Հեթանոսություն |
Փակել