Երգող հեղափոխություն
From Wikipedia, the free encyclopedia
Երգող հեղափոխություն (լատիշ․՝ dziesmotā revolūcija, լիտ.՝ dainuojanti revoliucija, էստ․՝ laulev revolutsioon), համաշխարհային բողոքի ցույցերի շարք ԽՍՀՄ-ի Մերձբալթյան շրջանում 1987-1991 թվականներին, որի հիմնական նպատակն էր վերականգնել պետական ինքնիշխանությունը Էստոնիայում, Լատվիայում և Լիտվայում։
Հիմնական հոդված՝ ԽՍՀՄ փլուզում
Հեղափոխությունն իր նպատակին հասավ գրեթե առանց զոհերի և ավերածությունների, բացառությամբ 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների ընթացքում Վիլնյուսի հեռուստաաշտարակի տասնչորս պաշտպանների և ՊԱԿ-ի մեկ աշխատակցի, Ռիգայում 1991 թվականի բարիկադների ժամանակ յոթ զոհերի, 1991 թվականի հուլիսի 31-ին Բելառուսի ԽՍՀ-ի և Լիտվայի սահմանին մաքսատան ութ լիտվացի աշխատակիցների և ոստիկանների գնդակահարության և մի քանի առանձին զոհերի։