Երեք ընկեր (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
Երեք ընկեր (գերմ.՝ Drei Kameraden), գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1936 թվականին։
Երեք ընկեր գերմ.՝ Drei Kameraden | |
---|---|
Հեղինակ | Էրիխ Մարիա Ռեմարկ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատերազմական գեղարվեստական ստեղծարործություն |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Նախորդ | Վերադարձ |
Երկիր | Գերմանիա |
Հրատարակման վայր | Գերմանիա |
Հրատարակիչ | Little, Brown and Company |
Հրատարակման տարեթիվ | դեկտեմբեր 1936 |
Թարգմանիչ | Արթուր Ուեսլի Ուին |
Վիքիքաղվածք | Երեք ընկեր |
Այն գրված է առաջին դեմքով՝ գլխավոր հերոս Ռոբերտ Լոկամպի կողմից, որի ինչ-որ չափով խորտակված աշխարհայացքը կյանքի հանդեպ առաջացել է այն սարսափելի կյանքի փորձի հետևանքով, որը նա ձեռք է բերել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանս-գերմանական խրամատներում։ Նա իր այս փորձը կիսում է Օտտո Կեստերի և Լենց Գոտֆրիդի՝ իր երկու ընկերների հետ, որոնց հետ նա աշխատեցնում էր մեքենաների վերանորոգման արհեստանոց 1920-ական թվականներին Բեռլինում (հավանաբար)։ Ռեմարկը գրել է այս վեպը, երբ վտարանդի էր և այն առաջին անգամ հրատարակվել է գերմաներենով՝ որպես Drei Kameraden, շուտով հաջորդել է նաև անգլերեն թարգմանությունը Գուդ Հաուսքիփինգ (Good Housekeeping) ամսագրում 1937 թվականի հունվար ամսից մինչև մարտ ամիսը, իսկ գիրքը լույս է տեսել նույն տարում։ Գերմաներենի առաջին տարբերակը հրատարակվել է 1938 թվականին վտարանդի հրատարակիչ Կուերիդոի Querido կողմից Ամստերդամում, բայց Գերմանիայում հրատարակվել է միայն 1951 թվականին։