Էգոիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Էգոիզմ կամ Եսասիրություն (լատին․՝ ego, ես), սեփական անձի չափազանցված ընկալում, եսամոլություն, եսակենտրոնություն։ Եսասերն իր սեփական ցանկությունների բավարարումն ավելի կարևոր է համարում, քան այլոց կարիքները կամ հոգսերը։ Սովորաբար էգոզիմը ընկալվում է երկու կերպ.
- որպես բարոյահոգեբանական հատկանիշ, և
- որպես սոցիահոգեբանական հատկանիշ։
Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմը (այլասիրությունը)՝ սեփական ցանկությունների բացարձակ անտեսումը և այլոց նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։ Շատերի համար մարդկային փոխհաբերությունների
Եսապաշտության դրսևորման ձևերից է անհատապաշտությունը Եսապաշտության կոլեկտիվիզմի հակոտնյան Է․ այն անտեսում է մյուս մարդկանց և հասարակության շահերը։ Եսապաշտության ծագումը, զարգացումն ու գոյությունը հատկապես հետևանք է մասնավոր սեփականատիրական հարաբերությունների, ուստի և կապվում է մասնավոր սեփականատիրական հոգեբանության և տրամաբանության հետ։