Էլզաս
From Wikipedia, the free encyclopedia
Էլզաս՝ պատմական մարզ Ֆրանսիայի արևելքում։ Ընդգրկում է Ստորին Հռենոս և Վերին Հռենոս դեպարտամենտները։ Էլզասը զբաղեցնում է (8,280 կմ²), տարածքով այն վերջից հինգերորդն է Ֆրանսիայում, իսկ բնակչության խտությամբ յոթերորդն է։ Էլզասը տեղակայված է Ֆրանսիայի արևելյան սահմանին և Վերին Հռենոսի արևմտյան ափին Գերմանիայի և Շվեյցարիայի հարևանությամբ։ Էլզասի քաղաքական, տնտեսական և մշակութային մայրաքաղաքը Ստրասբուրգն է։ Քանի որ Ստրասբուրգը Եվրոպական բազմաթիվ կառույցների նստավայր է, ուստի Էլզասը քաղաքական ամենակարևոր շրջանն է Եվրամիությունում։
Արագ փաստեր Էլզասֆր.՝ Alsace, Երկիր ...
Էլզաս ֆր.՝ Alsace | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | մշակութային շրջան | ||||
Մտնում է | Գրանդ Էստ և Ֆրանսիայի մետրոպոլիս | ||||
Վարչկենտրոն | Ստրասբուրգ | ||||
ԲԾՄ | 1424 մետր | ||||
Խորհրդի նախագահ | Ֆիլիպ Րիշեր | ||||
Բնակչություն (2013) | 1 868 183 | ||||
Խտություն | 225,6 | ||||
Տարածք | 8 280 | ||||
Սահմանակցում է | Լոթարինգիա, Ֆրանշ-Կոնտե, Բադեն-Վյուրթեմբերգ, Ռաշտատ, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Զոլոտուրն, Բազել-Լանդ, Բազել Շտադտ, Յուրա և Լորրեյն | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
ISO 3166-2 կոդ | FR-6AE | ||||
region-alsace.eu | |||||
Փակել