Թայվան (կղզի)
կղզի Խաղաղ օվկիանոսում / From Wikipedia, the free encyclopedia
Թայվան (չինարեն ավանդ. 臺灣, հեշտ. 台湾 , պինին: Táiwān; գաղութային անվանում — Ֆորմոզա, պորտ.՝ ilha Formosa — «Հրաշալի կղզի»), կղզի Խաղաղ օվկիանոսում, Չինաստանի մայրցամաքային մասի արևելյան ափի մոտ, որից բաժանված է Թայվանի նեղուցով։ Պենհու կղզու հետ միասին կազմում են ՉԺՀ Թայվանի նահանգը։ Ձգվում է հյուսիսից հարավ 394 կմ, լայնությունը՝ մինչև 140 կմ, տարածքը՝ մոտ 36 հազար կմ2, բնակչությունը՝ 23 069 345 (2011), 97%֊ը՝ չինացիներ։