Թեմ (Բյուզանդիայի վարչական միավոր)
From Wikipedia, the free encyclopedia
Թեմ կամ Բանակաթեմ (հուն․՝ θέμα), ռազմավարչական շրջան Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունում լատիներենը որպես պետության պաշտոնական և ամենահաճախ օգտագործվող լեզու հունարենի էվոլյուցիոն փոխարինումից հետո։ Թեմերը ստեղծվել են 7-րդ դարի կեսին արաբների կողմից բյուզանդական տարածքներից մի մասի անջատումից հետո։ Թեմերը փոխարինել են Դիոկլետիանոս և Կոստանդին Ա կայսրերի կողմից հաստատված դիոցեզների նահանգային համակարգը։ Առաջին թեմերը ստեղծված են եղել Արևելյան Հռոմեական կայսրության բանակի ճամբարայաին կայանների հիման վրա։ Թեմերի անվանումները համապատասխանում էին տեղական զինվորական մասերի անվանումներին։ Թեմերի համակարգը հասել է իր գագաթնակետին 9-10-րդ դարերում, երբ նոր տարածքային ստորաբաժանումների ստեղծմանն է դրդել հին և նոր գրավված հողերի բաժանումը։ Թեմերի բնօրինակ համակարգը հիմնովին փոփոխությունների է ենթարկվել 11-12-րդ դարերում, սակայն տերմինը մնում էր կիրառման մեջ որպես նահանագային և ֆինանսական սահամանափակում մինչև կայսրության գոյության ավարտը։ Բյուզանդիայի պատմիչ կայսր Կոստանդին Ծիրանածինը իր «Բանակաթեմերի մասին» աշխատության մեջ գրում է, որ անցյալում Հռոմեական կայսրության ողջ տարածքում կային զորամասեր և լեգեոններ, որոնք կրում էին այն նահանգի անունը, որի ներկայացուցիչներից կազմված էին։ Դրանք գտնվել են դուքսի կամ հեգեմոնի հրամանատարության տակ։ Բայց դա այն ժամանակ էր, երբ զորքի հետ արշավանքի էին դուրս գալիս կայսրերը։ Բայց երբ կայսրերը սկսեցին այլևս արշավանքներին անձամբ չմասնակցել, հաղորդում է Ծիրանածինը, այդ ժամանակ նրանք բանակաթեմեր կազմակերպեցին և նշանակեցին զորավարներ, որոնք, փաստորեն, կատարում էին ոչ միայն իրենց ենթակա զորքերի հրամանատարի պարտականությունները, այլև նահանգապետի։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թեմ (այլ կիրառումներ)