Ժակքարդի մեքենա
ջուլհակահաստոցի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ժակքարդի մեքենա, խոշոր նախշերով գործվածքների մշակման համար ջուլհակահաստոցի հարմարանք։ Կոչվում է ֆրանսիացի ջուլհակ և գյուտարար Ժակքարդի անունով։
Ժակքարդի մեքենան հնարավորություն է տալիս երախի առաջացման դեպքում՝ ջուլհակահաստոցի վրա առանձին կառավարել հենքի յուրաքանչյուր թելի կամ մի խումբ թելերի տեղաշարժը և մշակել այնպիսի գործվածքներ, որոնց զարդանախշը կազմված է մեծ թվով թելերից։ Այդ մեքենայով կարելի է պատրաստել զգեստի նախշավոր և դեկորատիվ գործվածքներ, գորգեր, սփռոցներ։ Ունի դանակներ, հելուններ, ասեղներ, շրջանակի տախտակ և քուղեր, ծակատված պրիզմա։
Ժակքարդի մեքենայի աշխատանքի սկզբունքը կիրառվում է ոչ միայն տեքստիլագործության մեջ, այլն տեխնիկայի այն բնագավառներում, որտեղ պահանջվում է տարրերի բարդ և բազմազան համակցությունների հաջորդական վերարտադրություն։
Սա տեքստիլային գործվածքի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 272)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակքարդի մեքենա» հոդվածին։ |