Իշխան (եկեղեցի)
From Wikipedia, the free encyclopedia
Իշխան, Իշխանի Սբ Աստվածածին, պատմական հայկական եկեղեցի Մեծ Հայքի Տայք նահանգի Իշխան գյուղում։ Գտնվում է Թորթում և Օլթի գետերի միախառնման վայրից ոչ հեռու։ Կառուցվել է VII դարում Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կողմից, որը ծնունդով հենց Իշխան գյուղից էր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իշխան (այլ կիրառումներ)
Իշխան (եկեղեցի) | |
Եկեղեցի | |
---|---|
Եկեղեցին ներկայումս | |
Տեղադրություն | Տայք |
Աշխարհ | Տայք |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Պատմություն | |
Հիմնադիր(ներ) | Ներսես Գ Տայեցի |
Ճարտարապետություն | |
Ակտիվ է | ոչ |
Ճարտարապետ(ներ) | Ներսես Գ Տայեցի |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 7-րդ դար |
Կառուցման ավարտ | 630–ական թթ, վերակառուցվել է 9-11 դարերում |
40,78565° с. ш. 41,74698° в. д.HGЯOL |
Արաբական արշավանքների ընթացքում ավերված եկեղեցին վերականգնվել է 9-րդ դ. Սաբան Իշխանցու կողմից և վերաօծվել քաղկեդոնական ծեսով։ Վերանորոգված եկեղեցու վրայի արձանագրությունները վրացատառ են՝ պայմանավորված եկեղեցում վրացերեն ժամերգություններով և հոգևորականության ազգությամբ վրացի լինելով։ Վրացատառ արձանագրությունների կողքին մենք հանդիպում ենք հայատառ թվագրումներ, որոնք վկայում են գյուղի բնակչության հայկական լինելու վերաբերյալ։ Եկեղեցին որոշ ուսումնասիրողների կարծիքով ի սկզբանե եղել է զվարթնոցատիպ, հետագայում վերականգնման /վերանորոգման/ ժամանակ դարձել խաչաձև հիմքով կառույց։ Այսօր հայագիտության մեջ տիրապետող կարծիքի համաձայն, Իշխանը ի սկզբանե եղել է խաչաձև հիմքով և կենտրոնագմբեթ։ XI դարում վերակառուցվել է Վրաց Բագրատունի Բագրատ IV թագավորի կողմից։